Վիկտոր Սողոմոնյան. Բոլորս ունենք բարոյական պատասխանատվություն մարտի 1-ի համար
«Վերջին տասը տարում Ռոբերտ Քոչարյանի դեմ տարվել է նպատակաուղղված հակաքարոզչություն, որին մենք արժանի հակազդեցություն չենք ցուցաբերել: Տարիների ընթացքում այդ հակաքարոզչությունը հասարակության մի լայն շերտի մոտ արմատավորել է մի շարք թեզեր, համաձայն որոնց Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է Հոկտեմբերի 27-ի հարցում, թալանել է երկիրը և կազմակերպել է մարտի 1-ը»,-«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Ըստ Սողոմոնյանի, այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը մաթեմատիկայի դասագրքում գրել է` 2+2=21, և տասը տարի բոլորը գլուխ են ճոճել` ընդունելով դա որպես ճշմարտություն:
«Հիմա այս հեղափոխությունը նաև մի շարք ակնհայտ ճշմարտություններ է ջրի երես հանել, որոնց առերեսվելը դժվար է: Այդ ճշմարտությունը շատ պարզ է` մի քանի նախադասությամբ ձևակերպելի` Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չէ մարտի 1-ին տասը զոհերի մահվան մեջ: ՀՔԾ պետն ինքը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի մեղադրվում տասը զոհերի մահվան մեջ, բայց այսքանից հետո շարունակվում է շրջանառվել այդ թեզը».-նշել է Սողոմոնյանը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Քոչարյանն ունի՞ բարոյական պատասխանատվություն մարտի 1-ի համար, Վիկտոր Սողոմոնյանը նշել է. «Մենք բոլորս ունենք: Եթե հրավիրված լինեին խորհրդարանական լսումներ ու այդ հարցը տրվեր, դա բոլորովին այլ խոսակցություն է, որովհետև մենք բոլորս, այդ թվում` երկրի ղեկավարը, ունենք բարոյական պատասխանատվություն մարտի 1-ի համար, բայց եթե հասարակության մի մասը, հաշվի չառնելով ՀՔԾ պետի և մնացած իրավական օղակների մեկնաբանությունները, մեղադրում է Քոչարյանին, դա պետք է հասկանանք, որ հասարակության տվյալ մասի խնդիրն է, նրանք պետք է հասկանան և ընդունեն սեփական մոլորությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, այսօր փորձում են վրեժխնդիր լինել
- Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Sputnik Արմենիա»
- Ակնհայտ է, որ իմ տիպի մարդիկ չեն փախնում դժվարություններից. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան