Այազմայից մինչև Ծալկա ճանապարհը դժվարանցանելի է վերանորոգման պատճառով
Վրացական Ծալկա-Այազմա ճանապարհային հատվածը հիմնավոր վերանորոգվում է, սակայն մեքենաների երթևեկության համար այս փուլում այդ ճանապարհը վտանգավոր է: Այս մասին գրում է jnews-ը։
Այազմա գյուղից մինչև Ծալկա քաղաք, ճանապարհը գտնվում է վատ վիճակում, այս ճանապարհով երթևեկությունը բարդանում է առաջացած անհավասարությունների և փոշու պատճառով:
Կոդա-Փարծղիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 77-92 կմ ավտոմայրուղու ճանապարհի այս հատվածը, վերանորոգում է ՍՊԸ «Caucasus road project»-ը: Աշխատանքները սկսվել են հուլիսի վերջին:
Ճանապարհաշինության տենդեր-մրցույթը հայտարարվել է 14.785.9 լարի չափով: Աճուրդին մասնակցել են 3 ընկերություններ` ՍՊԸ «Ցեկուրի»-ն, ՍՊԸ «Caucasus road project»-ը և «Ամխանագոբա քավթա»-ն: Էլեկտրոնային մրցույթը հաղթել է ՍՊԸ “Caucasus road project”-ը` 13,795,852 լարիի չափով:
Վերանորոգման ավարտը նախատեսվում է մինչև 2019 թ.-ի դեկտեմբերի սկիզբ:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է Բողոքների կենտրոնը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է արդիականացված POS-տերմինալներ և առևտրային կետերի շուրջօրյա հեռախոսային խորհրդատվություն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» համաժողովի գլխավոր հովանավոր
- Վարչապետն Անդրեյ Կոստինի հետ քննարկել է Հայաստանում ՎՏԲ բանկի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցնում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին