Թուրքիան արգելել է հեռուստատեսությամբ ցուցադրել կովբոյների և հնդկացիների մասին ամերիկյան ֆիլմեր
Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը (TRT) արգելել է այս տարվա օգոստոսի 26-ից եթեր հեռարձակել կովբոյների մասին ամերիկյան ֆիլմեր, որոնք ցուցադրվում էին 1980-ականներից կիրակի օրերին։
Նյուզռու.քոմ-ի հաղորդմամբ, նման որոշում է ընդունվել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ճգնաժամի խորացման ֆոնին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պահանջել էր ազատել թուրքական բանտերում պահվող ԱՄՆ քաղաքացիներին, պատժամիջոցներ է կիրառել թուրք երկու նախարարի նկատմամբ և կրկնապատկել է Թուրքիայից ներմուծմվող մետաղների սակագները:
Անկարան իր հերթին պատասխան քայլեր է ձեռնարկել։
TRT հայտարարել է, որ կովբոյների և հնդկացիերի մասին ֆիլմերի փոխարեն ցուցադրվելու են թուրքական ֆիլմեր։