ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ
Այսօր հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ։
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կապում է երկար տարիների բարի հարաբերությունները»,-«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի ու Քոչարյանի հեռախոսազրույցը։
«Դուք գիտեք, որ երկրար տարիների ընթացքում և Պուտինը, և Քոչարյանը լավ հարաբերություններ են պահպանում, որոնց վրա չեն ազդել Հայաստանում տեղի ունեցող ոչ մի իրադարձություն»,- ասել է նա լրագրողներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին