«Իրավաբանական աղբ է». Ռոբերտ Քոչարյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին
ՀՀ երկրորդ նախգահ Ռոբերտ Քոչարյանը «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում «իրավաբանական աղբ» է որակել Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքը:
«Իմ նկատմամբ հարուցված քրեական գործը 10 զոհի հետ որևէ կապ չունի։ Դա հայտարարեց նաև քննչական մարմնի ղեկավարը։ Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին, այն պարզ պատճառով, որ դա համարվում է նախաքննական գաղտնիք, որը տվյալ պահին, իմ կարծիքով, աբսուրդ է։ Եվ մենք բազմիցս դիմել ենք, նաև` հրապարակային, որ հանեն այդ գաղտնիությունը, և թե՛ մենք, թե՛ մեղադրող կողմը հնարավորություն ունենանք բարձրաձայն խոսելու այդ գործի էության մասին»,-ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ չկա այդտեղ քրեական գործ, չկան հիմնավորումներ, այսպես ասենք` իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ երկրորդ նախագահ. Ասել, թե իշխանությունները փորձ չունեն, շատ մեղմ է
- Ակնհայտ է, որ իմ տիպի մարդիկ չեն փախնում դժվարություններից. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին