Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Sputnik Արմենիա»
«Եթե ես հայտարարել եմ, որ վերադարձել եմ քաղաքականություն, ապա բնականաբար պետք է ենթադրել, որ մասնակցելու եմ այդ ընտրություններին»,- «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Երկրորդ նախագահը նշել է, որ դեռևս վաղ է խոսել ձևաչափի մասին։ Դեռ երկար ժամանակ կա, և բավական դինամիկ փոփոխվում և փոփոխվելու է իրավիճակը։
«Ես կցանկանայի հիմա բաց թողնել հնարավոր ձևաչափերի հարցը։ Չեմ կարծում, որ ճիշտ է դրա մասին խոսելը, հիմա պետք է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց ուղղված է լինելու քո գործունեությունը և ընտրողների այն զանգվածը, որոնց մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո ապագա հենարանը։ Սա է այս պահի հիմնական խնդիրը կոնկրետ ինձ և այն թիմի համար, որ ձևավորվում է իմ շուրջը»,-նշել է նա։
Հարցին՝ ո՞վ է ձեր քաղաքական հենարանը՝ հաշվի առնելով ներկա իրողություններն ու հասարակության տրամադրվածությունը, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանել է. «Նրանք, ովքեր չեն կիսում այն ամենը, ինչ անում է այսօրվա իշխանությունը։ Եվ եթե խոսում ենք հենարանի մասին, ապա առաջին հերթին իբրև հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում են այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում։
Գիտեք` երկիրն էապես փոխվել էր 10 տարվա ընթացքում` 1998-2008թթ.-ին։ Տվյալ դեպքում ես միգուցե ավելի շատ կանգ առնեմ այդ հենարանի վրա։ Այսպես ասենք` ես այն մարդկանցից չեմ, որոնք կարողանում են հաճոյախոսել ժողովրդի առջև, և ես չեմ կարծում, որ դա է երկիրն առաջ շարժելու տարբերակը։ Բայց ես այն մարդն եմ, որը գիտի, թե ինչ է անում, որը կարողանում է կառավարել, կարողանում է նպատակ դնել երկրի, կառավարության, այլ պետական մարմինների առջև և հասնել հաջողությունների»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին