Ռուսաստանը չի արտահանձնի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին
Մոսկվան ստացել է Երևանից պաշտոնական դիմում՝ 2008 թ. Մարտի 1-ի դեպքերի քրեական գործով ԱՊՀ երկրների միջպետական որոնման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հանձնման վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
«Նախնական որոշում կայացվել է, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ հաստատվել է, որ 2002 թվականից Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր»,- հայտնել է աղբյուրը՝ հիշեցնելով, որ Սահմանադրության համաձայն, Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանվում օտարերկրյա պետություններ, այդ թվում, քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել․Օսիպյան
- «Հրապարակ». Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է
- ՀՔԾ պետը՝ Միքայել Հարությունյանի քաղաքացիության մասին
- Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ Մարտի 1-ի գործով. ՀՔԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան