Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալացվել է
Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն հիվանդանոցում է։ Լրագրողը ցանկացել են իմանալ՝ արդյոք Կիկաբիձեն նախատեսում է մասնակցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի հուղարկավորությանը։
«Ոչ ոք չի հրավիրել հուղարկավորությանը։ Ես հիմա հիվանդանոցում պառկած եմ»,- govoritmoskva.ru –ի հաղորդմամբ՝ ասել է 80-ամյա Կիկաբիձեն։
Հիշեցնենք, որ Ի. Կոբզոնը մահացել է օգոստոսի 30-ին, հուղարկավորությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 2-ին։ Հայտնի է, որ Վ. Կիկաբիձեն և Ի. Կոբզոնը ռուս-վրացական հակամարտության ժամանակ վիճել էին։ Այդ ժամանակ վրացի արտիստը հրաժարվել էր Կոբզոնից ընդունել ռուսական Բարեկամության շքանշանը։
Նշենք, որ Վ. Կիկաբիձեն Ռուսաստան չի գնացել 2008 թվականի Հարավային Օսիայի զինված հակամարտությունից հետո։
«Հարցազրույցներից մեկում ասել եմ, որ պատրաստ եմ գալ Ռուսաստան, եթե այդ «բասկետբոլիստները»՝ Պուտինն ու Մեդվեդևը, հեռանան քաղաքականությունից։ Ես շատ եմ սիրում այդ երկիրը։ Այնտեղ կարողանում են երգեր լսել, կինո նայել»,- ասել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է Իոսիֆ Կոբզոնը
- Պուշկովը պատասխանում է Կիկաբիձեին
- Վախթանգ Կիկաբիձեն կանխատեսում է Ռուսաստանի փլուզումը