Քաղաքականություն վերադարձը դարձել է նրա դեմ քաղաքական հետապնդումների պատճառ. Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բոլոր փաստաբանները ՀՀ քաղաքացիներ են, այլ հարց է, որ որոշակի փորձագետների կարծիքներ ենք մենք ստացել, որոնք գրված են հեղինակավոր մասնագետների կողմից: Դրանք ընդամենը հիմնավորել են այն դրույթները, որոնք ներկայացնում է մեր պաշտպանական կողմը: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Քոչարյանի պաշտպանական թիմում կան ներգրավված օտարերկրյա փաստաբաններ:
Հարցին՝ ինչո՞ւ Քոչարյանը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին քաղաքականություն վերադառնալու մասին չհայտարարեց ու անում է դա միայն հիմա, երբ նրա դեմ գործ է հարուցվել, Սողոմոնյանը պատասխանել է. «Ես տեխնիկապես չէի կապի Քոչարյանի վերադարձը քաղաքականություն այս կամ այն իրադարձության հետ, պարզապես մի շարք հարցեր են կուտակվել ու հիմա այդ ամենը հիմք է ստեղծում, որպեսզի ՀՀ 2-րդ նախագահը վերադառնա ակտիվ քաղաքականություն: Եթե դուք համարում եք, թե նա վերադառնում է այդ դատական գործի պատճառով, ապա չարաչար սխալվում եք, ճիշտ հակառակը` նրա վերադարձը ինքնին դարձել է նրա դեմ քաղաքական հետապնդումների պատճառ: 2-րդ նախագահն ունի Սահմանադրությամբ իրեն վերապահված իմունիտետ, նրան չի կարելի կալանավորել, ինչը և հաստատեց ՀՀ Վերաքննիչ դատարանը, բայց մյուս կողմից շատ հետաքրքիր է, երբ գիշերը ժամը մեկն անց կես դատական նիստ է նշանակվում, և կալանավորում են մի մարդու, ով օրենքով սահմանված կարգով ամբողջ օրը հսկվում է ԱԱԾ-ի ուժերի կողմից` որպես նախկին նախագահ: Ու այդ մարդուն գիշերվա դատական նիստով հրատապ կալանավորում են, որպեսզի հանկարծ չփախչի: Ես կօգտվեմ պարոն Փաշինյանի բառապաշարից ու կասեմ` բա քաղաքական հետապնդումը հո պոզով-պոչով կենդանի չէ՞, սա է քաղաքական հետապնդումը»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, այսօր փորձում են վրեժխնդիր լինել
- «Իրավաբանական աղբ է». Ռոբերտ Քոչարյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին
- ՀՀ երկրորդ նախագահ. Ասել, թե իշխանությունները փորձ չունեն, շատ մեղմ է
- Ակնհայտ է, որ իմ տիպի մարդիկ չեն փախնում դժվարություններից. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան