Վրաստան. Դեղամիջոցներ՝ որոնց գինը նվազելու է
Սեպտեմբերի 3-ից Վրաստանում ընդլայնվում է քրոնիկական հիվանդությունների բուժման դեղամիջոցների ապահովման ծրագիրը: Դեղամիջոցների գները զգալիորեն էժանանում են տարիքային կենսաթոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս մասին գրում է jnews-ը։
Վրաստանի Առողջապահության նախարարության տվյալներով, ամենատարածված դեղամիջոցները էժանանալու են 50% -ով և ավելի:
Զեղչը կանդրադառնա հետևյալ դեղամիջոցներին.
– Սրտանոթային համակարգի հիվանդություններ. Էնալապրիլ 10 մգ; Էնապ 20 մգ; Լոզապ 100 մգ; Էգիլոկ 100 մգ; Կորդարոն 200 մգ; Վարֆարին-Նիկոմեդ 2.5 մգ; Դիգոքսին-Գրինդեքս 0.25 մգ; Վերոշպիրոն 25 մգ; Ատորիս 20 մգ; Զիլտ 75 մգ; Մոնոսան 40 մգ; Ֆուրոսիմիդ 40 մգ; Ամպլոդիպին 5 մգ;
– Շաքարային դիաբետի տեսակ 2 (ոչ ինսուլինային կախվածություն ունեցող շաքարային դիաբետ). Դիաբետոն МР 60 մգ, Ամարիլ 2 մգ; Սիոֆոր 1000 մգ;
– Վահանաձև գեղձի հիվանդություններ. Տիրոզոլ 5 մգ; L – Տիրոքսին 50 մգ;
– Թոքերի քրոնիկ հիվանդություններ. Բրետարիս Ջենուեյր 322 մգ 60 դեղաչափ; Պուլմիկորտ 2 մլ; Մեդրոլ 16 մգ; Սալբուտամոլ 200 դեղաչափ; Սալբուտամոլ Ինտել աէրոզ. 200 դոզան; Սերեդիտ Դիսկուս 50/250 մգ 60 դեղաչափ, Ալբուտերոլի սուլֆատ 0.5% 2.5 մգ / 0.5 մլ:
Դեղամիջոցների զեղչից օգտվելու համար, ցանկացողները պետք է անցնեն հետևյալ ընթացակարգերը.
1. Դիմել ընտանիքի / գյուղի բժշկին կամ բժշկի-փորձագետի ձեռք բերելու համար N100 ձևը և դեղատոմսը.
2. Սոցիալական ծառայությունների գործակալության ցանկացած մասնաճյուղում անցնել գրանցում` ներկայացնել այս փաստաթղթերը և ID քարտը,
3. Քաղաքացին կարող է ձեռք բերել դեղամիջոցները զեղչով PSP դեղատների ցանցի համապատասխան մասնաճյուղում, ներկայացնելով դեղատոմսը և ինքնության քարտը:
Շահառուն կարող է միաժամանակ ձեռք բերել դեղերը առավելագույնը երեք ամսվա համար: Բոլոր դեղերը նախապես որակավորված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: