Գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակի հավակնորդները
Հրապարակվել է գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակը։ riafan.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է The Guardian-ը։
Ընդհանուր առմամբ, մրցանակին հավակնում էր 47 հեղինակ։ Ժյուրին անկախ հրատարակիչ Էնն Պոլսսոնի ղեկավարությամբ կազմել է կարճ ցուցակը։ Հավակնորդներից են՝ անգլիացի գրող Նիլ Գեյմանը, ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին, ֆրանսիացի գրող Մարիզ Կոնդեն և վիետնամական ծագում ունեցող կանադացի գրող Քիմ Տհուին։
Գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակի հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերին։
Հիշեցնենք, որ Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում այս տարի Նոբելյան մրցանակ չի շնորհելու, բայց մշակույթի շվեդ մի խումբ գործիչներ որոշել են, այնուամենայնիվ, մրցանակ շնորհել լավագույն գրողին։ Մրցանակի շնորհումը չեղյալ է հայտարարվել այս տարվա մայիսին ակադեմիայի անդամներից մեկի ամուսնու շուրջ ծագած վեճի պատճառով։ Ժանա-Կլոդա-Առնոյին մեղադրել են սեռական ոտնձգության և բռնաբարության մեջ։ Նոբելյան Ակադեմիան որոշել էր այս տարի չշնորհել գրականության ոլորտում մրցանակ, մրցանակաբաշխությունը տեղափոխել հաջորդ տարի։
Հարյուր շվեդ դերասան, գրող, լրագրող և մշակույթի ոլորտի այլ գործիչներ ձևավորել էին Նոր ակադեմիա, որը կշնորհի գրականության ոլորտում մրցանակ աշնանը, երբ պետք է հանձնեին նաև Նոբելյան մրցանակը։