Երևանի կենդանաբանական այգին անցնում է աշնանային ռեժիմի
Երևանի կենդանաբանական այգին անցնում է աշխատանքների կազմակերպման աշնանային ռեժիմին: Այս մասին հայտնում են այգու լրատվական ծառայությունից։
Այգին կշարունակի գործել առավոտյան ժամը 09:00-ից (բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ Կենդանաբանական այգին բացվում է 11:00), սակայն երեկոյան կփակվի մեկ ժամ շուտ՝ 21:00 :
Այգու տոմսարկղը բաց կլինի մինչև 20:00 :
Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան երեխաների, 70-ից բարձր անձանց, հաշմանդամության կարգ ունեցող անձանց, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար՝ խմբային այցերի դեպքում:
Իսկ կրթօջախների սաներին խմբային այցերի տոմսերը, անկախ շաբաթվա օրից, տրամադրվում են Այգում գործող մուտքի տոմսի նվազագույն սակագնով՝ 200 դրամով, եթե առկա է նախօրոք լրացված և հաստատության տնօրենի կողմից հաստատված ձևաթուղթը ( հղում դեպի այս ֆայլը )։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան