Մեկ օրում 13 ՃՏՊ է գրանցվել, 5 մարդ զոհվել է, 16-ը` ստացել են տարբեր վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 16, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 8, կաշառակերության 6, թմրամիջոցի հայտնաբերման 4, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոց ապօրինի իրացնելու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու 2-ական, սպանության, բռնաբարության, յուրացման կամ վատնման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ծեծի, սպանության սպառնալիքի, փաստաթղթի կեղծքի, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ինքնիրավչության ու ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, կողոպուտի և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: