Հայաստանի ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվողի
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 31-ին Երևանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված, ԱՄՆ քաղաքացի Արսեն Հակոբյանին:
Ոստիկանությունից հայտնում են, որ Հակոբյանը ԱՄՆ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հետախուզվում էր սպանության, 2 մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում