Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է
Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Գիտելիքի, գրի և դպրության օր: Այն սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքով: Որպես Գիտելիքի օր՝ սեպտեմբերի 1-ը նշվել է նաև ԽՍՀՄ-ում: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն` սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր 1980թվականի հոկտեմբերի 1-ին:
Սեպտեմբերի 1-ն աշխարհի շատ երկրներում ևս նշվում է որպես Գիտելիքի օր: Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական բազմապիսի հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի օրվան:
Նշենք, որ այս տարի հանրակրթական դպրոցների առաջին դասարան կգնան շուրջ 39 հազար աշակերտ։
Այսօր Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ կայցելի Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոց: ԿԳ նախարարի առաջարկով Կառավարության անդամները նույնպես սեպտեմբերի 1-ին և 3-ին տարբեր դպրոցներում հանդես կգան բաց դասերով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին