ԵՄ-ն կարող է հրաժարվել ամառային և ձմեռային ժամերի անցումից
Եվամիությունը կարող է հրաժարվել ամառային և ձմեռային ժամերի անցումից: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը:
Յունկերն ասել է, որ կառաջարկի ԵՄ բոլոր երկրներին՝ հրաժարվել ամեն տարի կատարվող ամառ-ձմեռ ժամային տեղափոխումներից:
Յունկերն ընդգծել է, որ միլիոնավոր եվրոպացիներ հանդես են եկել հօգուտ ժամերի անցման չեղարկմանը:
Ըստ աղբյուրի՝ 2018 թ-ի հուլիսի 4-ից օգոստոսի 16-ը ԵՄ երկրներում վերոնշյալ թեմայով առցանց հարցում է անցկացվել: Հարցվածների 80%-ը դեմ է արտահայտվել ամռանը և ձմռանը կատարվող ժամային անցումներին: Ըդնհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 4.6 միլիոն մարդ:
Նշենք, որ Հայաստանը հրաժարվել է ամառային ժամանակից 2012 թվականի փետրվարի 9-ին` Ազգային ժողովի որոշմամբ: