Էրդողան. «Ամենակարճ ժամանակում կստանանք «S-400» ՀՕՊ համակարգերը»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալըքեսիր քաղաքի ռազմական ոսումնարաններից մեկում անդրադարձել է Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի թեմային։
Haber.sol.com.tr-ի տեղեկացմամբ, անդարառնալով ԱՄՆ-ի այն հայտարարություններին, որտեղ Թուրքիային կոչ էր արվում հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերից, Էրդողանն ասել է.«Մի երկիր ենք, որը միայնակ է մնացել Սիրիայից մեր դեմ կատարվող հարձակումների դեմ հանդիման։ ՀՕՊ համակարգերը, որոնք մեզ անհրաժեշտ էին ինքներս մեզ պաշտպանելու համար, մեզ չտրամադրեցին։ Նրանք զենքը, որը չէին վաճառում, անվճար տվեցին ահաբեկչական կազմակերպություններին։ Նրանք մեզ ասում են «Զգույշ եղեք», երբ մենք մեր հողերը պաշտպանելու համար այլընտրանքային տարբերակ ենք փնտրում։ Նման մոտեցումներն անընդունելի են։ Թուրքիան ունի S-400-ների կարիքը։ Պայմանագիրը ավարտին ենք հասցրել։ Ամենակարճ ժամանակում կստանանք դրանք»։
Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան լարաված հարաբերությունների պատճառով Դոնալդ Թրամփի որոշմամբ այդ ինքնաթիռների մակարարումը Թուրքիային ժամանակավորապես դադարեցվել է։
Ըստ ռուս-թուրքական պայմանագրի առաջին S-400-երը Թուրքիան կստանա 2019թ.-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին