Լևոն Արոնյանն առաջադիմել է 7 տեղով
ՖԻԴԵ-ն հրապարակել է համաշխարհային դասակարգման նոր աղյուսակները` սեպտեմբերի 1-ի դրությամբ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջադիմել է 7 տեղով և գտնվում է 6-րդ հորիզոնականում։
Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Երկրորդ տեղում ամերիկացի Ֆաբիանո Կարուանան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը։
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2839 միավոր
2․ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2827 միավոր
3. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2820 միավոր
4․ Դին Լիժեն (Չինաստան)՝ 2804 միավոր
5․ Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա)՝ 2780 միավոր
6․ Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2780 միավոր
7․ Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2780 միավոր
8. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2779 միավոր
9․ Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2776 միավոր
10․ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2771 միավոր