Հայտնաբերել են Ձորաղբյուրում ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվողին
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում զինված ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող 2 անձանց ինքնությունը։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ստացված տվյալները իրացնելով, օգոստոսի 31-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանին, որը ծառայում էր ՀՀ ոստիկանությունում, կոչումով՝ ավագ։
Հետագա միջոցառումներով իրավապահները Մարմարաշեն գյուղի հարակից դաշտում հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգ և «Մակարով» ատրճանակ, որոնք, նախնական տվյալներով, հանցագործության գործիքներն են։
Մյուս անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ ոստիկանները շարունակում են ձեռնարկել ծավալուն միջոցառումներ։
Օգոստոսի 31-ին հայտնաբերվել և ոստիկանություն բերման են ենթարկվել այլ անձինք ևս, որոնց դեպքի հետ առնչությունը պարզվում է։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի է Արման Մկրտումյանի առանձնատուն ներխուժած զինված անձանցից մեկի ինքնությունը
- Հարուցվել է քրգործ՝ Արման Մկրտումյանի տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ
- Հարձակվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա