Պուտինի և Ալիևի բանակցությունների արդյունքում ստորագրվել է ավելի քան 10 փաստաթուղթ
Մոսվան և Բաքուն ավելի քան տասը փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ փաստաթղթերը ստորագրվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սոչիում կայացած հանդիպման բանակցություններից հետո։
Աղբյուրը նաև գրում է, որ Պուտինը հույս է հայտնել, որ ստորագրած համատեղ հայտարարությունը նոր լիցք կհաղորդի Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների զարգացմանը:
«Համոզված եմ, որ այսօրվա բանակցությունները, որին մասնակցում էին առանցքային գերատեսչությունների ղեկավարները և գործարար ներկայացուցիչները, լրացուցիչ խթան կհանդիսանան ռուս-ադրբեջանական կապերի ամբողջ շարքի հետագա զարգացման համար: Սրան է ուղղված Ադրբեջանի նախագահի հետ ստորագրված ստորագրված համատեղ հայտարարությունը»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հայտարարել է, որ ընթացիկ հանդիպումը կայացել է «կառուցողական և գործարար միջավայրում» և ընդգծել է, որ «Ռուսաստանն ու Ադրբեջանը ունեն ամուր բարեկամության և համագործակցության ավանդույթներ»:
Նրա գնահատմամբ, պետությունների հարաբերությունները «գործընկերային, փոխշահավետ բնույթ են կրում` հիմնված բարիդրացիության, հարգանքի և վստահության սկզբունքների վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Ռուսաստանը կշարունակի նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
- «Ալիևը ցանկանում է Պուտինի հետ քննարկել հայ-ադրբեջանական հակամարտությունը»
- Վաղը Սոչիում կհանդիպեն Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան