Ադրբեջանցիների քայլարշավն Աղդամի ուղղությամբ տապալվեց. Սենոր Հասրաթյան
Մի խումբ ադրբեջանցիներ սեպտեմբերի 1-ի առավոտյան շփման գծի Բարդա-Աղդամ ուղղությամբ փորձել են հատել սահմանը; Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպես և սպասվում էր, տապալվեց:
Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»,- գրել է Սենոր Հասրաթյան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում