Հայաստանում ծխախոտի արտադրությունը 9.1%-ով աճել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 9.1%-ով:
Ըստ վիճակագրության՝ 2018 թվականի յոթ ամիսներին Հայաստանում արտադրվել 15 582.4 մլն հատ սիգարետ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 14 283.5 մլն հատ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 14.3%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է: