Հայկական օճառի արտադրությունը 2.4 անգամ աճել է
Հայաստանում օճառի արտադրությունը շարունակում է աճել։ Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.4 անգամ և կազմել 473 տոննա: 2017 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 197.4 տոննա օճառ:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 28.4%-ով ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2018թ-ի հունվար-հուլիսին արտադրվել է 2 692.3 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 2 096.0 տոննա: