Թագավորական ընտանիքների նորաձև կանայք. շաբաթվա վարկանիշը
Թագավորական ընտանիքների ներկայացուցիչներից ովքե՞ր են ավելի նորաձև հագնվում: HELLO ամսագիրն ամեն շաբաթ ներկայացնում է նորաձև արքայադստրերի, դքսուհիների ու թագուհիների նկարները: Այս շաբաթ վարկանիշը գլխավորել են Մեգան Մարքլը, թագուհի Ռանիան, արքայադուստր Մեթե Մարիտը, թագաժառանգ արքայադստրեր Վիկտորիան և Մերին:
Այս շաբաթ թագավորական ընտանիքների նորաձև կանանց վարկանիշը գլխավորել է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը: Նա և արքայազն Հարրին այս շաբաթ մասնակցեցին «Համիլտոն» մյուզիքլի բարեգործական ցուցադրությանը: Այս անգամ ևս Մեգանը հայտնվել էր միջոցառման մասնակիցների ուշադրության կենտրոնում: Դքսուհին հանրությանն էր ներկայացել կանադական Judith & Charles բրենդի կարճ սև զգեստով՝ ցուցադրելով իր ոտքերը: Հարսանիքից հետո Մեգանն առաջին անգամ է թույլ տվել իրեն այդչափ կարճ զգեստ կրել:
Մեգան Մարքլ
Օգոստոսի 31-ին Հորդանանի թագուհի Ռանիա ալ–Յասինի ծննդյան օրն էր: Թագուհին դարձավ 48 տարեկան, սակայն նա իր տարիքից բավականին երիտասարդ է երևում: Դրա հիմնական պատճառը նրա հագուստի անթերի ընտրությունն է:
Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորյան՝ նվիրված շվեդ նշանավոր ռեժիսոր Ինգմար Բերգման 100-ամյակին:
Դանիայի թագաժառանգ արքայադուստր Մերին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Դանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ:
Նորվեգիայի ժառանգորդ արքայադուստր Մեթե Մարիտը