Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահը համոզմունք է հայտնել, որ միջպետական համագործակցության բարելավմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացումը կնպաստի երկկողմ գործակցության ներուժի բացահայտմանը, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան