Մենք անկեղծորեն ուրախ ենք եղբայրական Մերձդնեստրի բոլոր հաջողությունների համար. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Նախագահ Վադիմ Կրասնոսելսկուն:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ներկայացրած ուղերձում ասված է.
«Հարգարժան Վադիմ Նիկոլայի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Մերձդնեստրի ողջ եղբայրական ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ:
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կազմավորումը շրջադարձային եղավ Ձեր ժողովրդի պատմության մեջ՝ դառնալով նրա անվտանգության և առաջընթացի հուսալի երաշխավորը: Եվ արդեն 28 տարի է՝ Մերձդնեստրի ժողովուրդն իրեն հատուկ աշխատասիրությամբ, լավատեսությամբ և համախմբվածությամբ կերտում է անկախ ժողովրդավարական ու իրավական պետություն՝ այդ ճանապարհին արձանագրելով շոշափելի հաջողություններ: Մենք անկեղծորեն ուրախ ենք եղբայրական Մերձդնեստրի բոլոր հաջողությունների համար:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժան Վադիմ Նիկոլայի, և մաղթում Ձեզ, Մերձդնեստրի ողջ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում ու նոր մեծ հաջողություններ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան