Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում. Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին:
Իր ֆեյսբուքյան էջում նա մասնավորապես գրել է.
««Մարտիկ» հիմնադրամի գորունեության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ և այդ շրջանակում հարցաքննվել եմ՝ որպես «Մարտիկ» հիմնադրամի նախագահ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի խնդիրների և ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։ Մեծ պատրաստակամությամբ, այս օրերին համագործակցել եմ վարույթն իրականացնող մարմնի հետ։ Մանրամասն պատասխանել եմ բոլոր հարցադրումներին՝ համարելով, որ երբեք առիթ չեմ ունեցել հանգամանորեն ներկայացնելու «Մարտիկ» հիմնադրամի իրականացրած մի քանի հարյուրի հասնող հայրենանվեր ծրագրերը։ Թե բարեգործական, թե ռազմահայրենասիրական և թե մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եմ անձնական պատասխանատվություն, որոնք իրականացրել եմ պատվախնդրությամբ և գտնում եմ, որ գործել եմ բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի և կանոնադրության շրջանակներում։
Ի գիտություն բոլոր անհանգստացողներին՝ հիմնադրամի հաշվին առկա է 1.241.000 ԱՄՆ դոլար անձեռնմխելի գումար, որը ձևավորվել է 8200 փաստացի մասնակցի ներդրումից (յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Մարտիկ հիմնադրամին) , և 421.000 ԱՄՆ դոլար բանկային տոկոսներից, որը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան ազատամարտում զոհված 4210 ազատամարտիկների անունից նվիրաբերվել է հիմնադրամի հաշվին և համալրվել է անձեռնմխելի գումարը։ Իսկ զոհված ազատամարտիկների անունները զետեղվել են martik.am կայքում՝ ի հիշատակ նրանց։
Բարեկամներիս տեղեկացնեմ, որ չընդունելով մեղադրանքը շարունակելու եմ համագործակցել քննչական մարմինների հետ։ Խոստանում եմ պարբերաբար իմ իրավասության շրջանակում այս մասին տեղեկացնել իմ հեղինակությամբ և Մարտիկ հիմնադրամի ապագայով մտահոգվող ընկերներիս և բարեկամներիս»:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման դեպքեր են բացահայտվել «Մարտիկ» հիմնադրամում. մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։
Առերեւույթ չարաշահումներն արձանագրվել են 2012-2016թթ. ընթացքում, որոնց հետևանքով՝ վատնման եղանակով հիմնադրամին պատկանող միջոցներից հափշտակվել է, նախնական գնահատականով, 54.083.860 մլն ՀՀ դրամ։
Հարակից հրապարակումներ`
- «Մարտիկ» հիմնադրամից վատնման եղանակով խոշոր գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել Արթուր Աղաբեկյանին
- Խուզարկություն է կատարվել Արթուր Աղաբեկյանի հայրական տանն ու մի շարք օբյեկտներում
- «Մարտիկ» հիմնադրամի չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել. Անահիտ Բախշյան
- «Մարտիկ» հիմնադրամը տնօրինած ՊՆ պաշտոնյան ազատվել է աշխատանքից. ՀԺ
- Բախշյան. «Մարտիկ» հիմնադրամը 2002 թվականից տնօրինել է ՊՆ պաշտոնյան
- «Մարտիկ» հիմնադրամի մասին, խնդրում եմ, մեզ հարցեր մի տվեք. Արծրուն Հովհաննիսյան
- «Մենք բավարար հրապարակային չենք գործել». Արթուր Աղաբեկյանը՝ «Մարտիկ» հիմնադրամի մասին
- Անահիտ Բախշյանի նամակը՝ «Մարտիկ»-ի գործադիր տնօրենին
- «Ո՞ր բանկում է դրված «Մարտիկ» հիմնադրամի գումարը: Կա՞, թե՞ չկա, ասեք՝ հասկանանք». Անահիտ Բախշյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան