
Պուտին. Ռուսաստանը կշարունակի նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
Ռուսաստանը մտադիր է շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքներով։
«Մենք փոխանակվել ենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ մտքերով: Մասնավորապես, իհարկե, անդրադարձել ենք Ղարաբաղյան հիմնախնդրին: Որպես Մինսկի խմբի համանախագահող` Ռուսաստանը կշարունակի հնարավորինս աջակցել այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է ՌԴ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- «Ալիևը ցանկանում է Պուտինի հետ քննարկել հայ-ադրբեջանական հակամարտությունը»
- Վաղը Սոչիում կհանդիպեն Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը