
«Ալիևը ցանկանում է Պուտինի հետ քննարկել հայ-ադրբեջանական հակամարտությունը»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կքննարկեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը։
«Իհարկե, մենք այսօր նաև կքննարկենք հարցեր կապված հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, տարածաշրջանային խնդիրներ։ Օրակարգը բավականին ընդգրկուն է»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ի. Ալիևը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 1-ին Սոչիում Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանում: