Արմեն Սարգսյանը որևէ դպրոց գնալու փոխարեն՝ նախընտրել է երեխաներին հյուրընկալել
Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր առավոտյան Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ, ինչպես նաև սիրիահայ դպրոցականներ:
ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ նախագահական նստավայրի բացօթյա տարածքում երեխաների համար ժամանցային և ուսուցողական միջոցառում է կազմակերպվել: Տեղադրված տաղավարներում թեմատիկ՝ ֆիզիկա և քիմիա առարկաներին վերաբերող հետաքրքիր ու հանրամատչելի ցուցադրություններ էին: Երեխաները նաև հնարավորություն էր տրվել զբաղվել նկարչությամբ ու կավագործությամբ, շախմատ խաղալ:
Փոքրիկ հյուրերի հետ հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը զրուցել է երեխաների հետ, նրանց հետ շրջել տաղավարներով: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ որևէ դպրոց գնալու փոխարեն նախընտրել է երեխաներին հյուրընկալել Նախագահական նստավայրում: «Մենք նպատակ ունենք այս փոքրիկ, բայց գեղեցիկ այգին այսուհետ ոչ աշխատանքային օրերին բացել բոլորի համար»,- նշել է Հանրապետության նախագահը:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ կարևոր է, որպեսզի սեպտեմբերի 1-ին երեխաները սիրով գնան դպրոց: «Երեխաների համար դպրոցն այնպիսի տեղ պետք է լինի, որ հաճուքով այցելեն: Եթե հաճույքով ես սովորում՝ սովորում ես շատ արագ, որակով և ընդմիշտ»:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանը միշտ արագ կարձագանքի կրթական համակարգին առնչվող օրենքները կատարելագործելու յուրաքանչյուր հրամայականի. Բաբլոյան
- Նախարարը՝ մանկավարժների աշխատավարձի բարձրացման մասին
- Եկել է գիրք կարդացողի, մտածողի ժամանակաշրջանը. ԿԳ նախարար
- Նոր Հայաստանում դպրոցը երեխային պիտի պատրաստի թռիչքի. վարչապետ
- Մեր երկրի զարգացումը, մեր երազած հայրենիքի կառուցումը հնարավոր է միայն ուսյալ, կրթված սերունդների շնորհիվ. Գարեգին Բ
- Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է
- Դպրոցներ, որոնք առաջին դասարանցիներ չեն ունենա (մաս 2)
- Երբ առաջին զանգը հնչում է մեկ աշակերտի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան