Եվրամիությունը 45 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանին
Եվրամիությունը Վրաստանին 45 միլիոն եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն կհատկացնի։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Վինտերշտայնը՝ Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եվրահանձնաժողովը Վրաստանի հետ ձևակերպել է փոխհամաձայնության հուշագիր և նրան 45 միլիոն եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն կհատկացնի՝ ֆինանսական կարիքների և տնտեսական բարեփոխումների համար»,- հայտնել է Վինտերշտայնը։
Նրա խոսքով՝ մակրոֆինանսական օգնության հատկացումը նախատեսված է Եվրամիության և Վրաստանի միջև ասոցացման մասին համաձայնագրով։
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան