Երևանը շարունակում է աղբի մեջ մնալ
Այն, որ վերջին ամիսներին Երևանում աղբահանության գործընթացը պատշաճ չի կատարվում, նորություն չէ: Աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը տուգանվեց 12 մլն դրամով՝ պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման համար, սակայն տուգանքն էլ չօգնեց: Քաղաքը շարունակում է աղբավայրի վերածվել:
Երևանում ամենուր գարշահոտ է, աղբամաններն օրերով չեն դատարկվում, մարդիկ էլ ստիպված աղբը թողնում են աղբամանների մոտ ու մայրաքաղաքում օր օրի ստեղծվում են աղբի «բուրգեր»:
Հերթական բուրգը հայտնվել է Կենտրոն համայնքում, Արամի փողոցում, որտեղ արդեն քանի օր անտանելի գարշահոտություն է: «Բուրգ»-ի դիմաց էլիտար շենքեր են, աշխատանքային գրասենյակներ, հյուրանոց, որտեղ ամեն օր տասնյակ զբոսաշրջիկներ են գալիս: Երեկ էլ նկատեցինք, որ զբոսաշրջիկները նկարում են «հայկական աղբը». դա այն է, ինչ առաջինն են տեսնում Երևան ժամանած տուրիստները:
Իսկ ամենացավալին այն է, որ նույն պատկերը տիրում է դպրոցների մոտ: Սանիթեքի ու Երևանի անգործության պատճառով դպրոց շտապող երեխաներն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ստիպված էին անցնել հսկա աղբանոցների կողքով։
Նշենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «Սանիթեք»-ի հետ կնքած պայմանագիրը լավագույներից մեկն է եղել՝ որպես իրավական փաստաթուղթ, այլ բան է, որ կատարող օպերատորը թերանում է իր աշխատանքում: Իսկ դիտարկմանը, թե ամբողջ քաղաքն աղբի մեջ է, Կամո Արեյանը հակադարձել էր՝ նշելով, թե ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, պարզապես «Սանիթեք»-ը թերանում է աղբահանության հարցում:
Հարց է առաջանում՝ արդյոք քաղաքապետարանն իր աշխատանքում չի թերանում, երբ աղբահավաքության հետ կապված բողոքները լսում են, բայց քար անտարբերություն պահպանելով քայլեր չի ձեռնարկում: Մինչդեռ պետք էր դիտարկել «Սանիթեք»-ի հետ պայմանագրի գործողությունների դադարեցման հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, «Սանիթեք»-ն է թերանում աղբահանության հարցում. Կամո Արեյան
- «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար
- «Սանիթեք»-ի պատասխան նամակը՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներին
- Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը աղբահանության աշխատանքների ուղղությամբ
- «Ելք» խմբակցության անդամները «Սանիթեք»-ին ներկայացրեցին իրենց պահանջները
- Նոր աղբահավաք մեքենաները 2-3 շաբաթվա ընթացքում Երևանում կլինեն. «Սանիտեք»-ի տնօրեն
- «Սանիթեք». Երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր
- «Սանիթեք». Ընկերությունն այս պահին կարգավորում է աղբահանության գրաֆիկում գրանցված խափանումները
- «Վեոլիա ջուր»-ն ու «Սանիթեք»-ը պետք է ուղերձները հստակ ստանան՝ մենք այդքան էլ գոհ չենք իրենց գործունեությունից. վարչապետ
- «Սանիթեք»-ում ճգնաժամային պլան են մշակել՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար
- Երևանը՝ աղբի մեջ
- Այս պահին Երևան քաղաքում աղբահանության գործընթացում խափանումներ կան. «Սանիթեք»
- «Սանիթեք». 2 տարվա ընթացքում ֆինանսական մեծ կորուստներ ենք ունեցել
- Ինչո՞վ էր «Սանիթեք»-ին սպառնում Տարոն Մարգարյանը. Ենթադրություններ՝ ըստ պայմանագրի
- «Սանիթեք»-ն աղբը չի տանում. Բնակիչները դժգոհ են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին