Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից երկուսը կսովորեն մեկուսարանին կից դպրոցում
Իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մեղադրանքով մեկուսարանում գտնվող Խաչատուրյան երեք քույրերից երկուսը չեն ավարտել հանրակրթական դպրոցը և սեպտեմբերի 1-ից կշարունակեն ուսումը մեկուսարանին կից դպրոցում։ Ռիա նովոստիին հայտնել է Մոսկվայի Պատժի կրման դաշնային ծառայության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Ցիգանկովը։
Նա նշել է, որ այն դպրոց չէ բառի սովորական իմաստով, կրթությունը տարվում է վիդեոկապի ձևաչափով։
«Ուսուցիչներ չկան, կազմակերպվում է հեռահար ուսուցում վիդեոկապի միջոցով»,- հայտնել է Սերգեյ Ցիգանկովը։
Հայտնի է, որ ձերբակալման պահին Անգելինա և Մարիա Խաչատուրյանները սովորում էին 11-րդ դասարանում, Քրիստինա Խաչատուրյանը՝ բժշկական քոլեջի երկրորդ կուրսում։
Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Խաչատուրյան քույրերը կալանավորված են։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայի օմբուդսմենը քննադատել է դպրոցի գործողությունները, որտեղ սովորել են Խաչատուրյան քույրերը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը «ստի դետեկտորի» միջոցով ցուցմունք կտան
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերն ընդունել են մեղքը
- Դատարանը կգնահատի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի ձերբակալման որոշման օրինականությունը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը մոտակա ամիսները կանցկացնեն մեկուսարանում
- Մոսկվայում հարազատ աղջիկները սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին