Կամբոջայում ավստրալիացի կինոռեժիսորը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
Ավստրալիացի կինոռեժիսոր-վավերագրող Ջեյմս Ռիկետսոնը, ով 2017 թվականին ձերբակալվել էր Կամբոջայում ընդդիմության զանգվածային ցույցը դրոնով նկարելու համար, Պնոմպենի դատարանի կողմից դատապարտվել է 6 տարվա ազատազրկման լրտեսության համար։ Ռիա նովստիի հաղորդմամբ, այս մասին Կամբոջայի մայրաքաղաքից հայտնել է ավստրալիական ABC հեռուստաընկերությունը։
Դատավճռի տեքստում ասված է, որ 69-ամյա Ռիկետսոնը մեղավոր է ճանաչվել՝ «խաթարել է Կամբոջայի ազգային անվտանգությունը` օտար պետության համար լրտեսության տեսքով»։ Նշվում է, որ 20 տարվա ընթացքում Կամբոջայի տարածքում կինոռեժիսոր-վավերագրողի անվան տակ զբաղվել է լրտեսությամբ ի օգուտ անանուն օտար պետության՝ նկարահանելով պետության մասին ֆիլմեր։
Քննության և դատական գործընթացի 14 ամիսների ընթացքում Ռիկետսոնը հրաժարվել է ճանաչել իրեն մեղավոր՝ դատարանի դահլիճում հայտարարելով իր անմեղության մասին, անընդհատ առաջարկել է Կամբոջայի դատախազությանը հայտարարել դատարանում և իրեն, թե կոնկրետ որ պետության համար է աշխատել որպես լրտես։ Կինոռեժիսորը կարող է բողոքարկել դատարանի վճիռը։
Ռիկետսոնը ձերբակալվել է Պնոմպենում 2017 թվականի հունիսին ընդդիմադիր «Կամբոջային ազգային փրկություն» կուսակցության ցույցի ժամանակ, երբ նա դրոն էր օգտագործել ցույցը և ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունները նկարահանելու համար։ Քննությունը նրա համակարգչում գտել է կամոջական ընդդիմության ղեկավարության հետ նամակագրություն, որոնցում նա իր համակրանքն է հայտնել ընդդիմության նկատմամբ և կտրուկ քննադատել իշխող Կամբոջային ազգային կուսակցությանը։
Ավստրալիացին իր երկում հայտնի ռեժիսոր է, նկարահանել է երեք գեղարվեստական և ավելի քան մեկ տասնյակ վավերագրական ֆիլմեր Ավստրալիայում, Աֆրիկայում, Ասիայում։ Նա դատարանում պնդել է, որ ցույցի ժամանակ մի հատված էր նկարահանում Կամբոջայի մասին իր վավերագրական ֆիլմի համար։
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան