Նոր Գեղիի 32 տարվա համայնքապետը հրաժարական է տվել
Օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը: Կոտայիք մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:
Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
Ֆրոնտիկ Թևոսյանն այս համայնքը ղեկավարում էր 1986 թվականից: