Պուտինն արձագանքել է Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության համար: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ալեքսանդր Զախարչենկոյի ստոր սպանությունը ևս մեկ ապացույց է, որ նրանք, որոնք ընտրել են ահաբեկության, բռնության, վախեցնելու ճանապարհը, չեն ցանկանում գտնել կոնֆլիկտի խաղաղ, քաղաքական լուծումը, չեն ցանկանում իրական երկխոսություն վարել հարավ-արևելքի բնակիչների հետ: Այլ վտանգավոր խաղադրույք են կատարում իրավիճակի ապակայունացման, այն բանի վրա, որ Դոնբասի ժողովրդին ծնկի բերեն: Դա նրանց չի հաջողվի:
Ես հույս ունեմ, որ այս հանցագործության կազմակերպիչներն ու կատարողները կստանան արժանի պատիժ»,- այս մասին նշված է ՌԴ նախագահի հայտարարությանը մեջ:
Պուտինը Զախարչենկոյին անվանել է նաև «ժողովրդի իրական առաջնորդ, խիզախ և վճռական մարդ, Դոնբասի հայրենասեր»:
Նշենք, որ օգոստոսի 31-ին Դոնեցկի «Սեպար» սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: