Կրեմլը դեռ չի նախատեսում Պուտին-Թրամփ նոր հանդիպում
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՌԴ նախագահի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի նոր հանդիումների նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն տարվում։
«Դեռ ոչ»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ ասել է Ուշակովը՝ պատասխանելով երկրների առաջնորդների նոր հանդիպման մասին հարցին։
Պուտինի և Թրամփի առաջին լիարժեք բանակցությունները կայացել էին հուլիսի 16-ին Հելսինկիում։
Ավելի վաղ «Իզվեստիան» գրել էր, որ Պուտինն ու Թրամփը հնարավոր է մինչև տարեվերջ երեք անգամ հանդիպեն։ Հստակեցվել էր, որ խոսքը գնում է Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված տոնակատարությունը Ֆրանսիայում, Արևելյան Ասիայի երկրների գագաթաժողովը և «Մեծ քսանյակի» առաջնորդների հանդիպումը Արգենտինայում։