Ջեյմս Բոնդին ցանկացել են սպանել
Դերասան Դենիել Քրեյգը և պրոդյուսեր Բարբարա Բրոկկոլին որոշել են սպանել Ջեյմս Բոնդին գործակալ 007-ի մասին պատմող նոր ֆիլմում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է The Sun-ը՝ հղում անելով աղբյուրին։ Ըստ սկզբնաղբյուրի, հենց դա է եղել կինեմատոգրաֆիստ Դեննի Բոյլի հետ տարաձայնության պատճառը, որի հետևանքով նա լքել էր ռեժիսորական աթոռը։ Նա հրաժարվել էր սպանել կերպարին՝ այդ գաղափարն անվանելով «ծիծաղելի»։
Աղբյուրը պատմել է, որ գլխավոր հերոսի մահը պետք է դառնար լրտեսի մասին 25-րդ ֆիլմի «արդյունավետ ավարտ»։
«Խոսակցություններ էին գնում այն մասին, որպեսի ավարտին դրամատիկորեն սպանվի Բոնդը»,- հայտարարել է աղբյուրի զրուցակիցը։
Նա հստակեցրել է, որ այդ մտահղացումը պետք է ինտրիգ ստեղծեր՝ արդյոք իրականում կենդանի է մնացել Բոնդը կամ կարող է մահից հետո վերածնվի, ինչպես Doctor Who-ն։
Բոյլը լքել էր նախագիծը օգոստոսի սկզբին։ Հաղորդվել էր, որ դա տեղի է ունեցել ֆիլմի պրոդյոսերի հետ տարաձայնությունների պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Դեննի Բոյլն այլևս չի նկարահանի Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը
- Ջեյմս Բոնդի արկածների մասին նոր ֆիլմն էկրան կբարձրանա 2019 թվականին