ՍԴՀԿ. Լ. Սարգսյանի անդամակցությունը ՍԴՀԿ-ին դադարեցված է 2009թ.-ից
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է.
«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարիչ մարմինը արձագանքելով Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ թեկնածուների ցանկում Լյուդմիլա Սարգսյանին որպես ՍԴՀԿ նախագահ ներկայացնելուն՝ հայտարարում է, որ Լ. Սարգսյանի անդամակցությունը ՍԴՀԿ-ին դադարեցված է (վտարվել է) 2009թ.-ից , ուստի չի կարող հանդիսանալ և հանդես գալ ՍԴՀԿ նախագահ (ատենապետ) և կամ անդամի հանգամանքով։
ՍԴՀԿ ներկայիս ատենապետն է Ս. Աճեմյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ավագանու ընտրություններին մասնակցող 13 քաղաքական ուժերի ցուցակներն ու առաջին համարները
- Որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից. Նազիկ Ավդալյան