Հայաստանի կայունությունը մեծ նշանակություն ունի Վրաստան իհամար. Դեսպան Սագանելիձե
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ԱԱԾ տնօրենն անդրադարձավ երկու երկրների եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությանը, նշել է, որ Վրաստանի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար:
Դեսպան Սագանելիձեն նույնպես անդրադարձել է արդեն հաստատված ամուր համագործակցությանը և փաստել է, որ երկու երկրների միջև առկա բարեկամական, ջերմ հարաբերությունները միայն նպաստում են արդյունավետ աշխատանքին՝ ընդգծելով, որ առաջիկայում պետք է արվի հնարավոր ամեն բան դրանք առավել խորացնելու և ամրապնդելու համար:
Ամփոփելով ճանաչողական այցը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ դեսպան Գիորգի Սագանելիձեն մեկ անգամ ևս շեշտել է, որ Վրաստանի համար Հայաստանի կայունությունը մեծ նշանակություն ունի: