Սոչիում այրված օդանավի հետևանքների վերացման ժամանակ օդանավակայանի աշխատակից է մահացել
Սոչիի միջազգային օդանավակայանում Մոսկվա-Սոչի չվերթն իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռը վայրէջք կատարելուց դուրս է եկել թռիչքուղուց և այրվել։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ օդանավում գտնվել է 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնք բոլորը տարհանվել են։ Ներկայումս տուժածների թիվը հասել է 18-ի, նրանց թվում՝ 3 երեխա,
Հաղորդվում է, որ ուղևորների թվում զոհեր չկան, սակայն օդանավակայանի աշխատակիցներից մեկը մահացել է այրվող ինքնաթիռի միջադեպի հետ կապված գործողությունների ընթացքում։
Ենթադրվում է, որ մահվան պատճառը սրտի կաթվածն է։