Վենետիկի կինոփառատոնի ցուցադրության ժամանակ էլեկտրականությունն անջատվել է
Վենետիկի 75-րդ կինոփառատոնում ռեժիսոր Բրեդլի Կուպերի «Աստղը ծնվել է» ֆիլմի պրեմիերան ձախողման սպառնալիքի տակ էր հայտնվել էլեկտրականության հետ կապված տեխնիկական անսարքությունների պատճառով։
Ինտերֆաքսը գրում է, որ երգչուհի Լեդի Գագայի մասնակցությամբ ֆիմի պրեմիերան կայացել է երեկ։ Ցուցադրությունից քիչ առաջ Վենետիկում սկսվել է ուժեղ անձրև, ամպրոպ։ Տեխնիկական խնդիրներն արդեն օրվա ընթացքում էին առաջացել, ասուլիսի ժամանակ բարձրախոսի հետ կապված խնդիրներ էին եղել։
Այն շենքում, որտեղ ցուցադրվում էր «Աստղը ծնվել է» ֆիլմը, վատ եղանակի պատճառով դադարել են աշխատել պրոյեկտորները։ Նկարահանող խումբն ու պրեմիերայի հյուրերը սպասել են 15 րոպե, մինչև խնդիրները լուծվել են, և ֆիլմի ցուցադրությունը սկսվել է նորից։ Հյուրերը ծափահարել են, երբ կրկին սկսվել է ցուցադրությունը։
Վենետիկի կինոփառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 8-ը։
Հարակից հրապարակումներ`
- Գիլյերմո Դել Տորոն դժգոհել է կին-ռեժիսորների սակավությունից
- Մեկնարկում է Վենետիկի 75-րդ կինոփառատոնը
- Վենետիկյան կինոփառատոնին մեղադրել են կանանց ճնշելու մեջ
- Լեդի Գագայի կինոդեբյուտը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում