130 կիլոգրամանոց մոդելը՝ նորաձևության ամսագրի շապիկին
Աշխարհի ամենաթմբլիկ մոդել Թեսս Հոլլիդեյը կիսամերկ հայտնվել է բրիտանական Cosmopolitan ամսագրի շապիկին։ Լենտա.ռու-ն գրում է, որ նրա հետ հարցազրույցը տպագրվելու է ամսագրի հոկտեմբերի համարում, մինչ այդ կայքում որոշ հատվածներ են ներկայացվել։
«Նա չի համապատասխանում գեղեցկության չափանիշներին (ոչ մետաֆորիկորեն, ոչ բառացիորեն), բայց նմանվելու օրինակ է»,- նշվում է հրապարակման մեջ։
The Independent-ը հրապարակել էր հարցազրույց նրա հետ, որտեղ աղջիկը պատմել էր, որ երկու անգամ սեռական բռնության էր ենթարկվել։
2017-ին Հոլլիդեյը դարձել էր #MeToo ակցիայի մասնակից, որն ուղղված էր սեռական բռնության դեմ։
Թես Հոլլիդեյը համարվում է նորաձևության ինդուստրիայում ամենածանրաքաշը. նա 130 կիլոգրամ է։ 2015-ին Թեսը պայմանագիր էր կնքել Milk Model Management ամենահեղինակավոր մոդելային գործակալության հետ։