Քաղաքական 21:32 02/09/2018 Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերի

Փաշինյանը հույս ունի, որ Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի գները էականորեն կնվազեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Արցախում նոր օպերատոր կհայտնվի, որի  գործունեության արդյունքում Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի գները էականորեն կնվազեն։ Այս մասին վարչապետն ասաց ֆեյսբուքյան ուղիղ  եթերում՝ պատասխանելով օգտատերերի հարցին, թե երբ է վերացվելու ռոումինգը Արցախի և Հայաստանի միջև։

«Ինձ տեղեկացրել են, որ վերջին տարիներին Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի սակագինն էականորեն նվազել է։ Նախկինում 170-140 դրամ էր, հիմա` 38-45 դրամ: Այս խնդիրը նաև պայմանավորված է նրանով, որ Արցախում բջջային կապը մենաշնորհային է:  Կարծում եմ՝  եթե այլ ընկերություններ լինեն, դա նույնպես կնպաստի, որ գները նվազեն։ Այսինքն՝ պետք է լինեն այնպիսի ընկերություններ, որոնք հետաքրքրված են Արցախում բջջային կապով»,-նշեց  Նիկոլ Փաշինյանը։

«Շանթ ջան, ճիշտ չէ, որ ես լինեմ վարչապետի աշխատասենյակում, դու  քրեակատարողական հիմնարկում»
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել, ընկերաբար խնդրել է, որ նա օգտվի բաց ռեժիմի մեխանիզմից, սակայն նա մերժել է:

«Այն պահից, երբ վարչապետ եմ ընտրվել, բնականաբար,  քաղբանտարկյալների ազատությունը եղել է իմ առաջնահերթություններից մեկը: Ըստ էության՝ շատ արագ զբաղվել եմ այդ հարցով, այդ կապակցությամբ իմ մամուլի խոսնակը  հանդես է եկել պարզաբանումով, բայց մեկ անգամ էլ կրկնեմ։ Նախ գիտեք, երբ այդ խնդիրը դրված էր, ինձ համար կարևոր  էր հասկանալ, թե կառավարությունը օրինական ինչ լծակներ ունի՝ մասնավորապես  Շանթ Հարությունյանին և այդ գործով դատապարտվածներին ազատ արձակելու համար:

Մենք գտանք այդ մեխանիզմը, որը հետևյալն էր՝ դե յուրե դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի, որից հետո նրան տրվում է արձակուրդ, և նա,  ըստ էության,  24 ժամ լինում է ազատության մեջ պայմանով, որ ամիսը մեկ անգամ իր ներկայությունը կհաստատի ստորագրությամբ»,- ներկայացրեց Նիկոլ  Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս մեխանիզմով  նպատակադրվել էին ազատ արձակել Շանթ Հարությունյանին և նրա գործով անազատության մեջ գտնվող Լիպարիտ  Պետրոսյանին և Վարդան Վարդանյանին։ Վերջիններս, ըստ նրա, արդեն ազատության մեջ են, բայց Շանթ Հարությունյանը հրաժարվում  է օգտվել այդ մեխանիզմից։

«Ես խնդրեցի Շանթ Հարությունյանին ուղեկցել Վարդաշեն  ՔԿՀ  պետի առանձնասենյակ և ես Բաղրամյան 26-ից առանձնազրույց  ունեցա նրա հետ: Նա ինձ  ասաց, որ պահանջում է իրեն արդարացնել։ Ես  Շանթ Հարությունյանին բացատրեցի, որ պարտավորվել եմ դատական իշխանությանը հրահանգներ չտալ, ուստի հիմա չեմ կարող զանգել և որևէ  դատարանի հրահանգել, որ նրան  արդարացնեն, եթե այդ ճանապարհով գնանք, սխալ տեղ կհասնենք։ Մեր քաղաքական պայքարի կարևորագույն կետերից  մեկն այն է եղել, որ ունենանք անկախ դատական համակարգ»,-  նշեց Նիկոլ Փաշինյանը:

Սակայն, ըստ վարչապետի,  Շանթ Հարությունյանը հրաժարվել է ստորագրել այդ թուղթը։

«Ես նրան  խնդրեցի, որ հիմա այդ թուղթը ստորագրի, հայտնվի ազատության մեջ և ինչպես ես եմ պայքարել արդարացման համար, ինքն էլ նույն ճանապարհով գնա։  Ես ընկերաբար խնդրեցի, ասացի՝ Շանթ ջան, ճիշտ չէ, որ ես լինեմ վարչապետի աշխատասենյակում, դու  քրեակատարողական հիմնարկում,  խնդրում եմ այդ քայլն արա, ես նույնպես  համաներումով եմ դուրս եկել։ Ինքը չհամաձայնեց, ես ասացի՝ ցանկացած պահի, երբ դու կցանկանաս օգտվել այդ մեխանիզմից, դու կլինես  ազատության մեջ»,- ասաց վարչապետը:

Դրանից հետո, ըստ Փաշինյանի, ընդունել է նաև  Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին. խնդրելով, որ համոզի հորը։

Վիզաների ազատականացման խնդիրը և ՌԴ-ի հետ հարաբերությունները
«ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցը բանակցային գորխընթացի խնդիր է, իսկ այսօր, ըստ էության, բանակցությունները ԵՄ հետ պաշտոնապես դեռ բացված էլ չեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները կբերեն այդ թեմայի հնարավորինս արագ և հնարավորինս արդյունավետ լուծման:

«Եթե սկիզբ առած դրական գործընթացները շարունակվեն, բավական արագ վիզաների ազատականացման իրավիճակ կունենանք:

Իսկ խնդրի արագ չլուծվելու պրոբլեմը նրանում է, որ Հայաստանը համարվում է ոչ լեգալ միգրացիայի աղբյուր երկիր, ինչը Եվրոպայի համար շատ նուրբ հարց է, և շատ երկրներ այդ թեմայով առավել զգուշավոր մոտեցում ունեն:

Բայց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի ընթացքում ես ներկայացրեցի այն վիճակագրությունը, որ հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձողների թիվն ավելի շատ է, քան մեկնածներինը, ինչը նշանակում է, որ մենք միգրացիայի աղբյուր հանդիսացող երկրից մեր կարգավիճակը որոշակիորեն փոխվում է»,- ասաց Փաշինյանը:

Ընդհանրապես՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր մակարդակի բերելու հույս ունի վարչապետը,  նույնը՝ նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները:

Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում այցելելու է Մոսկվա. «Մոտ ապագայում ծրագրված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպելու եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Դա մեր երրորդ հանդիպումը կլինելի։

Համոզված եմ, որ մանրամասն կքննարկենք մեր օրակարգին վերաբերող շատ հարցեր, և կգտնենք լուծումներ։ Չեմ ուզում պնդել, որ բոլոր հարցերի լուծումները կգտնենք, բայց վստահաբար ասում եմ, որ մեր հարաբերությունները բնականոն ընթանում են»:

Ամուլսարի հանքի շահագործման խնդրի մասին
«Բնապահպանական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Ամուլսարի հանքավայրում, որի արդյունքները հնարավորություն են տալիս գալ միջանկյալ եզրակացության։

Բայց վերջնական եզրակացության համար հարկավոր է իրականացնել միջազգային փորձաքննություն։ Քրեական գործ կա հարուցված։ Եվ Քննչական կոմիտեն պետք է նշանակի փորձաքննություն, և կարևոր է, որ այն իրականացնի միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որի արդյունքները ընդունելի լինեն թե Հայաստանի, թե միջազգային հանրության կողմից», - ասաց ՆիկոլՓաշինյանը։

Նա շեշտեց, որ կառավարության որոշումները այս կարող են հիմնված լինել անառարկելի փաստերի վրա. «Մենք ուզում ենք փարատել բոլոր կասկածները՝ կամ դրականորեն, կամ բացասականորեն։ Միայն փորձաքննությունների արդյունքների հիման վրա մենք կարող ենք կայացնել որոշումներ։ Այս պահին անառարկելի փաստեր չկան, կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, բայց մեզ հարկավոր են փաստեր, և այդ փաստերի հավաքագրումը շարունակվում է»:


ԱԺ արտահերթ ընտրություններն ու հնարավոր տարբերակները
Ամենաուշը 2019 թվականի  մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում Հայաստանում  տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե ինչպես է կազմակերպվելու խորհրդարանի ազատ արձակման գործընթացը արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար, նշեց, որ գործող Սահմանադրությամբ մեխանիզմն այն է՝ վարչապետը պետք է հրաժարական տա, և խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ չընտրի նոր վարչապետ, որից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժով պետք է արձակվի:

«Ըստ էության, կառավարության ծրագրով, որն ընդունվել է խորհրդարանի կողմից, այս քաղաքական պայմանավորվածությունը հստակ  արձանագրվել է խորհրդարանի, կառավարության և ժողովրդի կողմից:  Բայց իրավիճակն այնպիսին է, նաև հետևելով հասարակական կարծիքին,  Հայաստանի քաղաքացիների տրամադրություններին՝ նրանք ուզում են, որ լինեն որոշակի երաշխիքներ՝ վարչապետի ենթադրվող հրաժարականից հետո նորից ստիպված չեն լինելու հեղափոխություն անել:
Իհարկե ես կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում մարդիկ նորից հեղափոխություն կանեն, դրանում չեմ կասկածում։ Կարծում եմ՝ մենք  պետք է ունենանք երաշխիքներ, որ հակաժողովրդական գործողություններ ձեռնարկելու փորձեր  չարվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դրա համար կա երկու տարբերակ. «Առաջին տարբերակն այն է, որ պետք է իրականացվեն սահմանադրական փոփոխություններ, որտեղ խորհրդարանի արձակումը կարող է տեղի ունենալ նաև առանց վարչապետի հրաժարականի: Այսինքն, խորհրդարանն ինքն ընդունի ինքնալուծարման մասին որոշում: Սա տարբերակներից մեկն է և ամենաերաշխավորվածներից է:

Կարող է լինել նաև այլ տարբերակ, որ խորհրդարանական ուժերը ուղղակի այդ մասին ստորագրեն համաձայնագիր, բայց քանի որ մենք գիտենք՝  այդ համաձայնագրերը կարող են բավարար չթվալ մեր հանրությանը, քանի որ նրանք ՀՀԿ-ի դեպքում տեսել են հրապարակային խոստման դրժման մի այնպիսի օրինակ, որն ի վերջո բերեց թավշյա հեղափոխության։

Մենք հիմա աշխատում ենք սահմանադրական փոփոխությունների վրա: Փաթեթը շուտով պատրաստ կլինի, և մենք այն կուղարկենք խորհրդարան: Այս համատեքստում կունենանք քաղաքական քննարկումներ, ինչպես նաև ժողովրդի հետ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր որոշումների: Մի բան ակնհայտ է՝ ամենաուշը 2019 թվականի  մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հնչում են հայտարարություններ, թե խորհրդարանը պետք է լուծարել, բայց այսօր խորհրդարանը լուծարելու մեխանիզմ գոյություն չունի:  Սակայն, եթե հանրությունը հստակ պնդի այդ դիրքորոշումը, այո, կարծում եմ, որ մենք պետք է ունենանք խորհրդարանի լուծարման հստակ մեխանիզմներ: Այստեղ կա մի քանի տարբերակ, որոնցից  որևէ մեկը  հընթացս կընտրվի»:

Գիտությունը՝ տնտեսության ածանցյալ
«Մենք գիտությունը չենք դիտարկում տնտեսությունից կտրված: Գիտության զարգացումը պետք է դիտարկենք բարձր տեխնոլոգիաների արտադրության համատաեքսոտւմ, քանի որ այն ինքնին ենթադրում է գիտության զարգացում:

Իսկ տնտեսության արդյունավետության բարձրացումը գիտական նորարարություների սպասարկումն է: Իսկ ֆունդամենտալ գիտության պարագայում էլ բուհերի և գիտական գործունեության որոշակի կապի և մեկտեղելու խնդիրն է;

Ցավոք, մեր բուհական համակարգն էլ ամբողջովին կտրված է իրականությունից: Նկատի ունեմ այն, որ ուսանողները դիպլոմ են ստանում, որով իրական կյանք են դուրս գալիս և պարզվում է, որը չի ընդունվում իրական միջավայրում, որովհետև տնտեսության, նույնիսկ պետական կառավարման ճյուղերը նրանց աշխատանքի ընդունելու համար վերապատրաստման որոշակի կուրս են պահանջում»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մեր խնդիրն է բուհերը և գիտությունը վերադարձնել կյանք և նրանց տալ պրակտիկ նշանակություն:

Փաշինյանը նշեց, որ այս պահին իր ձեռքի տակ է «Գլոբալ ինովացիոն ինդեքս 2018»-ը, որտեղ ՀՀ-ն էական ետընթաց է ապրել. «Մենք հետազոտություն և զարգացում տողերով համապատասխանաբար զբաղեցնում ենք 117-րդ և 99-րդ տեղը 126 երկրների շարքում, ինչը խայտառակ ցուցանիշ է: Բայց ինդեքսում մեր ժողովրդի ինովացիոն և ստեղծարար ունակությունները շատ բարձր են գնահատվել, և այստեղ մենք գրավում ենք 50-րդ տեղը, սա նշանակում է, որ մենք հսկայական պոտենցիալ ունենք, որը ճիշտ չի օգտագործվում»:

Արևային էներգետիկայի մասին
«Կառավարության էներգետիկ առաջնահերթությունների շարքում արևային էներգետիկայի  զարգացումն է»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդուհանդերձ, ըստ վարչապետի, մասնագետներն ասում են, որ երկիրը չի կարող ունենալ չդիվերսիֆիկացված էներգետիկ համակարգ։ «Այսինքն, մենք չենք կարող ունենալ միայն արևային էներգետիկա, պետք է ունենանք որոշակի դիֆերսիֆիկացված էներգետիկ համակարգ, որպեսզի երաշխավորենք մեր էներգետիկ անվտանգությունը»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արևային պանելների գները շարունակաբար նվազում են, ինչն ավելի գրավիչ է դարձնում ոլորտը։

«Այո, համաձայն եմ, որ արևային էներգետիկան շատ կարևոր և ռազմավարական ճյուղ է։ Կան բիզնեսմեններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում արևային պանելների արտադրությամբ։ Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այդ ներդրումային ծրագրերը հորով-մորով անել, ինչը հնարավորություն կտա նոր շունչ հաղորդել արևային էներգետիկայի զարգացմանը»,- ասաց  վարչապետը։  

Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երին, Նիկոլ Փաշինյանը  նշեց, որ դրանք թեև այսօր Հայաստանի էներգետիկ համակարգի համար կարևոր նշանակություն ունեն, սակայն դա չի նշանակում, որ ընդհանրապես բոլոր ՀԷԿ-երն  իրենց գործունեությամբ պետք է խնդիրներ ստեղծեն ոռոգման համակարգի, բնակապահանության համար։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ գործադիրի վերջին նիստում քննարկել են այդ հարցը, մասնավորապես, կառավարությունը պետք է քայլ առ քայլ այդ ոլորտի խնդիրները լուծի։

«Առանց փոքր ՀԷԿ-ի սեփականատերի փոխելու, սեփականության վերաբաշխում անելու, պետք է բնապահպանական բոլոր չափանիշները պահենք»,- ընդգծեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}