Դուտերտեն ներողություն է խնդրել Օբամայից
Ֆիլիպպիների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ներողություն է խնդրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հասցեին հնչեցրած խոսքերի համար։ ABC-CBN News-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ նա ներողություն է խնդրել Օբամայի մասին իր «քննադատական նկատառումների» համար:
Նշվում է, որ Դուտերտեն «ներել է» Օբամային՝ Ֆիլիպինների կառավարությանը՝ թմրամիջոցների դեմ պայքարի հարցում քննադատելու համար:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ իր կարծիքով, Նահանգների նախկին ղեկավարը «սառը անձնավորություն է»՝ ի տարբերություն գործող նախագահ Դոնալդ Թրամփի:
Հարակից հրապարակումներ`
- Ֆիլիպինների նախագահը Թրամփին իմաստուն մարդ է անվանել
- Ֆիլիպինների նախագահը ցանկանում է հրաժարվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի օգնությունից
- Ֆիլիպինների նախագահը չի ցանկանում համեմատվել Հիտլերի հետ
- Ֆիլիպինների նախագահը գրողի ծոցն է ուղարկել ԵՄ-ին
- Ֆիլիպինների նախագահը հիմա էլ Պան Գի Մունին է վիրավորել
- Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել Օբամայից «անառակի որդու» համար