Լավրով. Մեզ մտահոգում է, որ քննվում են տասը տարվա վաղեմության իրադարձություններ
Ռուսաստանն անհանգստացած է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ավելացնելով՝ «բայց դա այդ երկրի ներքին գործն է»։
«Մեզ մտահոգում է մասնավորապես այն, որ քննվում են տասը տարվա վաղեմության իրադարձություններ, տեղի են ունենում ձերբակալություններ։ Մենք դա համարում ենք Հայաստանի ներքին գործը։ Ցանկանում ենք, որ այդ ներքին գործը մնա օրենքով ու սահմանադարությամբ ամուր հողի վրա»,-միաժամանակ հայտարարել է նա։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է՝ այն երկրներում, որոնց հետ Մոսկվան ռազմավարական գործընկեր է, կայունություն լինի, որպեսզի բարվոք պայմաններ լինեն տնտեսության զարգացման, սոցիալական ոլորտի բարելավման համար։
«Դա այն ամենն է, ինչ մենք փորձում ենք անել մեր ինտեգրացիոն տնտեսական միավորման՝ ԵԱՏՄ-ի միջոցով, իսկ անվտանգության պլանում՝ ՀԱՊԿ-ի»,- ասել է նա։
Լավրովը նաև նշել է, որ իրենք ուշադիր հետևում են այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում սահմանադրական նորմերն ուժի մեջ մտնելուց հետո, երբ բոլոր լիազորություններն անցնում են վարչապետին, որին ընտրում է երկրի խորհրդարանը։
«Մենք որևէ շարժում, հայտարարություն չենք արել, որը կարող է մեկնաբանվել որպես ներքին գործերին միջամտություն։ Սակայն չեմ կարող ասել, որ մյուս արտաքին խաղացողներն էլ նման կերպ են վարվում»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան