Հռոմի պապին Vespa մոտորելլեր են նվիրել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմական իտալական Vespa ապրանքանիշի մոտորոլլեր է նվեր ստացել:
Իզվեստիան գրում է, որ տրանսպորտային միջոցը նրան են նվիրել այդ մոտորոլերների սեփականատերերի Երկրորդ միջազգային համագումարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
1971 թվականին թողարկված 50R օրիգինալ մոդելը ներկված է սպիտակ գույնով և զարդարված է Վատիկանի զինանշանով, ինչպես նաև պապական իշանության նշաններով: Դրա հետ կցված է նաև Վատիկանի զինանշանով սաղավարտ:
Բացի դրանից, պապի Vespa-ին տրվել է խորհրդանշական անձնական համար՝ BF362918: Նշվում է, որ այնտեղ կոդավորված են պոնտիֆիկի անվան սկզբնատառերը՝ Բերգոլո Ֆրանչեսկո, նրա ծննդյան ամսաթիվը՝ 1936, և այսօրվա ամսաթիվը՝ 2018թ. սեպտեմբերի 2: