Միջազգային հարաբերությունները քաոսի ժամանակաշրջան են ապրում. Մոգերինի
Միջազգային հարաբերությունները քաոսի ժամանակաշրջան են ապրում: Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ամբողջ աշխարհը քաոսի ժամանակաշրջան է ապրում: Հարցն այն է՝ արդյոք դա ժամանակավոր երևույթ է, թե երկարաժամկետ միտում»,- ասել է Մոգերինին՝ ԵՄ-ի երկրների դեսպանների խորհրդաժողովում:
Նրա խոսքով՝ այն իրավիճակում, երբ միջազգային հարաբերություններում, մասնավորապես, երկկողմ հարաբերություններում նկատվում է մուլտիլատերալիզմից հեռացում, ԵՄ-ի խնդիրն է լինել հանգուցային գլոբալ խաղացող: «Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա: