Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ
Սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին:
Համերգին ելույթ է ունենալու Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Կարեն Դուրգարյանը։ Որպես մենակատար հանդես է գալու միջազգային մրցույթների դափնեկիր, Գինեսի ռեկորդների տիտղոսակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը։
Համերգային ծրագրում ընդգրկված են Վիվալդիի «Տարվա եղանակներ», Սարյանի «Գառնի», Հարությունյանի «Սինֆոնիետա», Միրզոյանի «Լարային քառյակ» ստեղծագործությունները։
Հիշեցնենք, որ Նիկոլայ Մադոյանը 33 ժամ, 2 րոպե և 41 ժամ անընդմեջ նվագով (ժամը մեկ՝ 5-րոպեական դադարներով) ջութակահարը համաշխաշխարհային ռեկորդ է սահմանել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին