Լավրովը հայտարարել է, թե ինչ են ակնկալում լսել Փաշինյանից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախատեսված է առաջիկայում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լովրովը։
«Մոտ ժամանակներս ևս մեկ հանդիպում է նախատեսված։ Կարծում եմ, որ մեզ համար կարևոր է լսել՝ ինչպես է Հայաստանի նոր ղեկավարն անձամբ գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները։ Իհարկե, մեզ համար միևնույն չէ, թե այս իրավիճակում ինչպես են ընթանում ՀԱՊԿ առջև ստանձնած Հայաստանի պարտավորությունները։ Մենք ելնում ենք այն բանից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք պետք է իրականացնել ամբողջությամբ, այդ թվում նրանք, որոնք վերաբերում են մեր կազմակերպության հեղինակության ամրապնդմանը»,-ուսանողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասել է Լավրովը։
Հիշեցնենք, երեկ երեկոյան Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում այցելելու է Մոսկվա։
«Մոտ ապագայում ծրագրված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպելու եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դա մեր երրորդ հանդիպումը կլինի։
Համոզված եմ, որ մանրամասն կքննարկենք մեր օրակարգին վերաբերող շատ հարցեր, և կգտնենք լուծումներ։ Չեմ ուզում պնդել, որ բոլոր հարցերի լուծումները կգտնենք, բայց վստահաբար ասում եմ, որ մեր հարաբերությունները բնականոն ընթանում են»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերի
- Պուտինի և Ալիևի բանակցությունների արդյունքում ստորագրվել է ավելի քան 10 փաստաթուղթ
- Վաղը Սոչիում կհանդիպեն Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը
- Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը ազդել է ՀԱՊԿ անդամ երկրկիների դիրքորոշումների վրա. Աշոտյան
- Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկել էր իր թեկնածուին
- Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա
- Փաստաբան. Խաչատուրովը շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան